Translations:Install/42/hy

From Funtoo
Revision as of 09:53, August 18, 2015 by Norayr (talk | contribs) (Created page with "{{Note|'''Որոշ մայրական տպասալները թւում է թէ աջակրում են UEFI մեկնարկին, բայց իրականում, դա այդպէս չէ...")
(diff) ← Older revision | Latest revision (diff) | Newer revision → (diff)
Jump to navigation Jump to search
   Note

Որոշ մայրական տպասալները թւում է թէ աջակրում են UEFI մեկնարկին, բայց իրականում, դա այդպէս չէ։ Պէտք է ձեր հետազօտութիւնը կատարէք․ օրինակ իմ Gigabyte GA-990FXA-UD7 rev 1.1֊ի միջի Award BIOS֊ը CD/DVD֊ից UEFI մեկնարկի հնարաւորութիւն ունի։ Դա բաւական չէ կոշտ սկաւառակի համար UEFI մեկնարկը միացնելու համար, եւ յետագայում Ֆանթու Լինուքս տեղակայելու համար։ UEFI֊ն պէտք է աջակցուի եւ հանովի կրիչների (որպէսզի մեկնարկէք System Rescue CD՝ UEFI օգտագործելով) ե՛ւ ֆիքսուած կրիչների (որպէսզի մեկնարկէք ձեր ապագայ Ֆանթու Լինուքս համակարգը) համար։ Պարզւում է, նոյն տպասալի աւելի թարմ վարկածները (rev 3.0) ունեն նոր BIOS որն արդեն լրիւ աջակցում է UEFI մեկնարկը. Սա կարող է մատնանշել երրորդ սկզբունքը՝ իմացիր քո սարքաշարը։