Translations:Install/26/hy

Այս մասում մենք կը սովորենք Ֆանթու Լինուքս մեկնարկել կոշտ սկաւառակից զանազան ձեւերով։ «Մեկնարկել» ասելով, մենք ի նկատի ունենք Լինուքս֊ի մեկնարկի գործընթացը, այն պահից սկսած, երբ դուք միացնում էք համակարգիչը։ Կարելի է դիտարկել «մեկնարկը» որպէս գործընթաց, որ սկսւում է համակարգչի «ֆիրմուեյրի» (ներդրուած ծրագրի) աշխատանքով, իսկ յետոյ «գտնելով» Լինուքս միջուկը եւ գործարկելով այն։ Ապա Լինուքս միջուկը վերցնում է կառավարումը իր վրայ, նոյնականացնում է սարքաշարը, եւ միանում է։